Հայաստանի յոթ մարզիկներ ներկայացված են Բելգրադում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում, որը նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է:

Ատրճանակով 50 մետր մրցաձեւում հանդես կգան Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանը, Անդրանիկ Փիլոսյանը: Ռոմիկ Վարդումյանը կրակագիծ դուրս կգա նույն մրցաձեւի երիտասարդների պայքարում:

Ստենդային հրաձգության առաջնությունում Հայաստանը կներկայացնեն մեծահասակներից Հենրիկ Ավագյանը, երիտասարդներից` Միշել Բարսեղյանն ու Վոլոդյա Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Նորայր Բախտամյանը Հայաստանի մարզիկներից առաջինը նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր ատրճանակով 10 մետր մրցաձեւում եւ այժմ Բելգրադում պայքարելու է երկրորդ մրցաձեւի մասնակցության իրավունքի համար: