Մակեդոնիայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության B դիվիզիոնի որակավորման խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին հանդիպումը եւ 73:83 հաշվով պարտվեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին: Խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանը կմրցի Իսրայելի հետ: Պայքարն ընթանում է կիսաեզրափակիչի ուղեգրերի համար: