Artysta z Azerbejdżanu, Chingiz, układa z warzyw i owoców mapę swojego kraju na dziedzińcu Pałacu Branickich w Białymstoku. Instalacja jest częścią wystawy

Ադրբեջանցի նկարիչ Չինգիզը մի քանի օր է բանջարեղեններից ու մրգերից կոլաժ է պատրաստել Ադրբեջանի քարտեզի տեսքով` Լեհաստանի արեւելքում գտնվող Բելոստոկ քաղաքի Բրանիցկիների պալատի դիմացի հրապարակում:

Կոմպոզիցիայի համար անհրաժեշտ է եղել 1,5 տոննա միրգ-բանջարեղեն` կաղամբ, ծաղկակաղամբ, սմբուկ, լոլիկ, գազար, խնձոր, կանաչ սոխ եւ բիբար: Չինգիզին օգնության են եկել կամավորները, հաղորդում է Gazeta Wyborcza-ն:

Այս աշխատանքը պատրաստվել է «Ճանապարհորդություն դեպի Արեւելք» ակցիայի շրջանակներում: Ակցիային մասնակցում են Լեհաստանի եւ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) արտիստներ: Ցուցահանդեսի գլխավոր թեմաներից մեկը դրական էմոցիաների վրա հիմնված մարդկային փոխհարաբերություններն են:

«Այս քարտեզն իմ երազանքն է, թե ինչպիսին կցանկանայի տեսնել իմ երկիրը, ինչպես նաեւ ողջ աշխարհը»,- լրագրողներին ասել է նկարիչը:

Նրա խոսքով, միրգ-բանջարեղենը խորհրդանշում է տարբեր ռասաների եւ տարբեր ճաշակի տեր մարդկանց, որոնք կարող են միասին ապրել նույն վայրում: Չինգիզի մտահղացմամբ, կոլաժը չպետք է հավաքել. այն պետք է բնական ճանապարհով վերանա, դրանով ցույց տալով, որ այս աշխարհում հավերժ ոչինչ չկա:

Artysta z Azerbejdżanu, Chingiz, układa z warzyw i owoców mapę swojego kraju na dziedzińcu Pałacu Branickich w Białymstoku. Instalacja jest częścią wystawy