Միացյալ Արաբական էմիրություններում, Շարժա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու, այսօր՝ հոկտեմբերի 21-ին վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել Բոինգ-707 տրանսպորտային ինքնաթիռը։ Ինչպես հայտնում է AFP-ն, ողբերգության արդյունքում վեց մարդ է զոհվել, այսինքն՝ ինքնաթիռի ողջ անձնակազմը։

Նախնական տվյալներով՝ անձնակազմը կազմված էր Սուդանի քաղաքացիներից։ Չնայած, որ կազմակերպության անունը մինչեւ հիմա չի հայտարարվում, հայտնի է, որ ինքնաթիռը Սուդանյան օդանավային ընկերություններից մեկին է պատկանել։

ИТАР-ТАСС-ի տվյալներով, ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց 3 կմ հեռավորության վրա։

Վթարի հետ կապված՝ քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Շարժայի օդանավակայանի աշխատանքը։ Վկաների խոսքով՝ ինքնաթիռը դեռ օդում է բոցավառվել։