Բասկետբոլի տղաների մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը չկարողացավ դուրս գալ Մակեդոնիայում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնության B դիվիզիոնի կիսաեզրափակիչ: Երկրորդ խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 76:72 հաշվով հաղթեց իսրայելցիներին եւ վաստակեց 4 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Իսրայելի եւ Հունգարիայի հավաքականը, սակայն ընդհանուր նետումների միավորներով Հայաստանը հայտնվեց չորրորդ տեղում: Իսկ խմբում հաղթեց Բոսնիա-Հերցեգովինան, Իսրայելը գրավեց երկրորդ տեղը: Այս թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ:
5-րդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը օգոստոսի 6-ին կմրցի հոլանդացիների հետ:



























