2010թ.-ին Հայաստանում ակնկալվում է 1-1,5 տոկոս տնտեսական աճ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր հայտարարել է, թե այսօր նկատվում են հայկական տնտեսության կայունացման միտումներ: «Խոսքը չի վերաբերում ճգնաժամի հաղթահարմանը կամ էլ տնտեսական աճի վերականգմանը, բայց դրական միտումներ արդեն կան»,- նշեց Դավթյանը եւ նկատեց, թե աճի տեմպերը կարող են պահպանվել նաեւ հաջորդ տարում: խարարը` հույս հայտնելով, որ դրանք կպահպանվեն նաեւ հաջորդ տարում:
Ըստ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների կախնատեսումներով` այս տարվա երկրորդ կեսից կնկատվեն կայունացման միտումներ, ինչը թույլ կտա Հայաստանի տնտեսությանը հաջորդ տարվա կեսերից աստիճանաբար աճել: «Կլինի աճ, բայց ոչ մեծ»,- ասել է Տիգրան Դավթյանը:




























