Բաստետբոլի մինչեւ 16 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը Մակեդոնիայում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում գրավեց 6-րդ տեղը: Վերջին խաղում Հայաստանի թիմը 52:65 հաշվով պարտվեց հունգարացիներին: A դիվիզիոնի ուղեգիր նվաճեցին միայն եզրափակիչի մասնակիցները. Սլովենիան 82:73 հաշվով պարտության մատնեց Անգլիային: