Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակով ավարտեցին Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 6-րդ տուրի պարտիաները եւ զգալիորեն բարելավեցին մրցաշարային դիրքը: Տեր-Սահակյանը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովին, Հովհաննիսյանը նույնպես սպիտակներով ուժեղ էր հնդիկ Ստանիից: 6 տուրից հետո Տեր-Սահակյանն ու Հովհաննիսյանը 5-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը: Միանձնյա առաջատար, իտալացի Աքսել Ռոմբալդոնին ունի 6 միավոր: