«Ադրբեջանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կառուցվածքում բարեփոխումների մի ամբողջ համալիր է առաջարկել, բայց ցավոք, այդ կազմակերպության անդամ երկրների միջեւ կոնսենսուս չի եղել»,- ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը՝ ՍԾՏՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների 21-րդ նիստի ժամանակ:
Նրա խոսքով, Ադրբեջանը հանդես է գալիս այդ կազմակերպության գործունեության ակտիվացման օգտին: «Ադրբեջանը հանդես է գալիս նրա օգտին, որպեսզի անդամ երկրների մասնավոր ընկերություններն ու ձեռնարկությունները համագործակցեն միմյանց հետ, ինչպես նաեւ նրա օգտին, որպեսզի անցկացվեն կոնֆերանսներ ու այլ միջոցառումներ տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ-ի փոխնախարարների մակարդակով»,- նշել է Մամեդգուլիեւը:




























