Ուկրաինայի «Բորիսպոլ» օդանավակայանում կայացել է Հայաստանի մի քաղաքացու էքստրադիցիան: Վերջինս զբաղվում էր Ուկրաինայի տարածքից ներգաղթյալների ապօրինի տեղափոխմամբ: Նա հանցակցի հետ 2006թ. ամռանը փորձել էր Լեհաստան ուղարկել երկու ներգաղթյալի Մոլդովայից:

Քննիչների կողմից քրեական գործ էր հարուցվել, 2007թ. Ուկրաինայի քաղաքացին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, իսկ Հայաստանի քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

2011թ. փետրվարին Գերմանիայի իրավապահները ձերբակալել էին նրան, իսկ հուլիսի 29-ին Ինտերպոլի աշխատակիցները ուղարկել էին Ուկրաինա, որտեղ նա կկանգնի դատարանի առջեւ: