Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, գտնվելով Սիրիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար Ալ Ասադին։ Մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում Արամ Առաջինը եւ Սիրիայի նախագահը մի շարք հարցեր են քննարկել։
Մասնավորապես, Բաշար Ալ Ասադը նշել է, որ հայ համայնքը դրական դեր ու ներդրում ունի ազգի ձեւավորման եւ կայացման գործում։ Բացի այդ, քննարկվել են տարածաշրջանային խաղաղության եւ այլ հարցեր։ Քննարկումներում կարեւոր դեր է հատկացվել խաղաղության եւ արդարության հաստատման գործում կրոնի ունեցած նշանակությանը։ Արամ Առաջինը եւ Բաշար Ալ Ասադը համաձայնել են այն բանի հետ, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել միջկրոնական երկխոսությանը եւ մշակույթին։




























