Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ-ում իրականացվող ակցիաների ընթացքում մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 1964 անձ։

Այս մասին «Փաստինֆո»-ի   գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ նրանցից 54-ը բերման է ենթարկվել քրեադատավարական ընթացակարգով, իսկ 1910-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար։

Ընդ որում, վարչական իրավախախտում ենթադրաբար թույլ տալու համար բերման ենթարկվածներից որեւէ մեկը դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել։

«Հարուցվել է 1416 վարչական վարույթ, որևէ հայցադիմում ՀՀ վարչական դատարան դեռևս չի ներկայացվել և որևէ անձ վարչական պատասխանատվության չի ենթարկվել»,- նշել են ոստիկանությունից։

«Փաստինֆո»-ն հետաքրքրվել է նաև, թե քանի անչափահաս է բերման ենթարկվել և անչափահասներին ապօրինի բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության քանի ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել և արդյոք ոստիկանության այդ ծառայողների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկվածներից 36-ը եղել են անչափահասներ, որոնցից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։