Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 2-ին կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +31 +33 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +22 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +22 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +26 +30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +24,

Լոռիում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26,

Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +28 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +21 +23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +26 +31,

Արարատում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +32 +34,

Արմավիրում գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +32 +34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +20 +23,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +22 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +31 +33։