Մենք ասում ենք, որ արգելվում է 300 հազար դրանմից ավելի գործարքի դեպքում այն իրականացնել կանխիկ, բայց օրինակ, սուպերմարկետում կարելի է մեկ ժամվա մեջ նույն մարդը 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք անի: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ որոշակի տեխնիկական հարցեր կան, որ պետք է կարգավորենք, բայց պետք է գնանք այս ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ կենսաթոշակառուները եւ նպաստառուները անկանխիկ եղանակով արած առեւտրի 10 տոկոսի չափով հետ վճարում կստանան:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի սահմանափակմանը վերաբերող օրենսդրությունը, ըստ որի 300 հազար դրամից ավելի գործարքի դեպքում, դա պետք է իրականացվի անկանխիկ եղանակով: