Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 3-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +33 +35 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +25 +28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +31 +33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +26,

Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +28,

Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +22 +25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +29 +33,

Արարատում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +34 +36,

Արմավիրում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +34 +36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +25 +27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +34 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +32 +37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +31 +36։