Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունման փուլը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս մրցանակները շնորհվում են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն գրագիտության խթանման գործում։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Գրագիտության փոխակերպում» խորագրով: Մրցանակի համար հայտերը հնարավոր է ներկայացնել միայն Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով։

Յուրաքանչյուր երկիր «Սեժոնգ թագավոր» մրցանակի համար կարող է  ներկայացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս» մրցանակի համար` երեք հայտ:

Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցանակի պաշտոնական կայքէջից:

Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը մինչև 2022 թվականի հունիսի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ հղմամբ: