«Ստեղծենք ավելի մաքուր ապագա»՝ հենց այս կարգախոսով է առաջնորդվում TESLA ENERGY ընկերությունը, որը ստեղծվել է 2022 թ-ին եւ զբաղվում է Հայաստանում Tesla էլեկտրական մեքենաների ներարկմամբ եւ սպասարկմամբ: Երեկ՝ հունիսի 2-ին, Երևան-Աշտարակ մայրուղու 17րդ կմ-ի վրա Պռոշյան համայնքում պաշտոնապես բացվեց TESLA ENERGY ավտոսրահը. միջոցառումն ուղեկցվեց մի շարք անակնկալներով՝ ավտոմեքենաների ցուցադրում, մոդելների մասին մանրամասն տեղեկություն, որակյալ երաժշտական ծրագիր, իսկ վերջում՝ ավտոմեքենաների «պար», որի ընթացքում Tesla ավտոմեքենաները հյուրերին ներկայացան իրենց ողջ շքեղությամբ:
TESLA ENERGY ավտոսրահը հիմնադրվել է Հայաստանում արեւային էներգետիկայի ոլորտում գործող առաջատարներից՝ SOLARA եւ ամերիկյան LA SOLAR GROUP ընկերությունների կողմից:
SOLARA ընկերության համահիմնադիր Հայկ Պետրոսյանի խոսքով՝ ավտոսրահի ստեղծման հիմքում ընկած է Հայաստանում էկոմշակույթի եւ վերականգնող էներգիայի օգտագործման տարածումը.
«Ներկայացնելով վերականգնող էներգետիկայի ոլորտ` որոշեցինք, որ Հայաստանում կա պակաս էլեկտրոմոբիլների լավ սրահի ու սպասարկման կենտրոնների, այդպիսով՝ նպատակ դրեցինք բացել այս ավտոսարահը, որը համահունչ է այսօրվա ժամանակին, եւ որով կխթանենք Հայաստանում թե´ բնապահպանությանը, թե´ ապրելակերպին: Համոզված եմ, որ մոտակա տարիների ընթացքում լայն տարածում ենք ձեռք բերելու, եւ շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք Հայաստանում էլ ավելի զարգացնել էլեկտրոմոբիլների մշակույթը»,-նշեց նա:
TESLA ENERGY-ն հանդիսանում է LA SOLAR GROUP-ի ներդրումային ծրագրերից մեկը, որը, ինչպես նշեց Հայկ Պետրոյանը, շատ կարճ ժամանակում կարողացել են կյանքի կոչել.
«Բավական լուրջ ենք աշխատել այս ծրագրի շուրջ, մեր մասնագետներին վերապատրաստել ենք արտերկրում, եւ փորձելու ենք լավագույն սպասարկումը ցուցաբերել մեր հաճախորդներին»,-հավելեց նա:
TESLA ENERGY-ում ներկայացված են առաջնային ու երկրորդային շուկաներից ներկրված Tesla էլեկտրամոբիլներ, որոնց համար տրվում է 2 տարվա կամ 50 հազար կմ երաշխիք: Մեքենաները ձեռք բերելու համար գործում են տարբեր պայմաններ, պոտենցիալ գնորդները կարող են նաեւ օգտվել Ակբա Լիզինգի տրամադրած բացառիկ առաջարկներից.
«TESLA ENERGY ընկերության հետ մեկնարկում ենք բացառիկ պայմաններով էլեկտրամոբիլների ֆինանսավորման ակցիա: Վերջին տարիներին Ակբա Լիզինգն աննախադեպ աշխատանքներ է կատարել էլեկտրամոբիլների տարածումը Հայաստանում խթանելու ուղղությամբ, եւ այդ ընթացքում հարյուրավոր էլեկտրամոբիլներ են ֆինանսավորվել Ակբա Լիզինգի միջոցով: Ֆինանսավորվելու են թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձինք. իրավաբանական անձանց դեպքում եվրոյով ֆինանսավորումը սկսվում է 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ֆինանսավորումը՝ սկսած 11,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով»,-մանրամասնեց Ակբա Լիզինգ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
TESLA ENERGY ավտոսրահում ներկայացված են Tesla-ի բոլոր մոդելները. Tesla էլեկտրոմոբիլների համար գործում է ավտոտեխսպասարկման կենտրոն, ինչպես նաեւ՝ բոլոր տեսակի էլեկտրոմոբիլների համար նախատեսված լիցքավորման կայաններ ու էկոմթերքների SOLA սրճարանը:
Ավտոսրահի հասցեն է՝ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, Չաուշի փողոց, 3-րդ նրբանցք, 1-ին տարածք: Մանրամասների համար կարող եք այցելել՝ teslaenergy.am, զանգահարել՝ 044 55 11 11 հեռախոսահամարով կամ գրել՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:








































