Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հունիսի 6-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի: