Թուրքիայի կառավարությունը կշարունակի նվազեցնել տոկոսադրույքները նույնիսկ գնաճի կտրուկ աճի պայմաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս կառավարությունը տոկոսադրույքները չի բարձրացնի: Մենք կշարունակենք նվազեցնել դրանք»,- ասել է Էրդողանն Անկարայում կառավարության նիստից հետո։
Նրա մեկնաբանություններից հետո լիրան կորուստներն ընդլայնեց մինչեւ 0.9 տոկոսով՝ մինչեւ գրեթե 16.6 դոլարի դիմաց: Այս տարի արժույթն արժեզրկվեց 19.8 տոկոսով, ինչը վատագույն ցուցանիշ է զարգացող շուկաների արժույթների շարքում, որոնց հետեւում է Bloomberg-ը:
Թուրքիայի կենտրոնական բանկը դեկտեմբերից պահպանել է իր բազային տոկոսադրույքը 14 տոկոսի մակարդակում՝ չնայած տարեկան գնաճը մայիսին արագացել էր մինչեւ 73.5 տոկոս:
«Հաշվի առնելով, որ տոկոսադրույքը 60 տոկոսով ցածր է գնաճից, չեմ կարծում եմ, որ մեծ նշանակություն ունի՝ այն 14, 10, թե 5 տոկոս կլինի,- ասել է Medley Global Advisors-ի՝ զարգացող շուկաների մասով տնօրեն Նիկ Ստադտմիլլերը:- Էրդողանի մեկնաբանությունները հաստատում են այն փաստը, որ քաղաքական գործիչներին հնարավոր չէ հետ պահել ցածր տոկոսադրույքներին նրանց հանձնառությունից»:





























