Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ իշխանությունները փոխում են ԶՈՒ կառուցվածքը, ըստ որի գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Նրա խոսքով, այդ փոփոխությամբ ԶՈՒ գլխավոր  շտաբի պետի պաշտոնը չի վերանում. «Չեմ կարող ասել՝ ճիշտ է, թե սխալ, ես չեմ գնահատողը, բայց մենք այդպիսի կառուցվածք ենք ունեցել 1992-ից մինչեւ 2011 թվականը, եւ առաջին պատերազմում այդ կառուցվածքով հաղթել ենք: Ես հիմա բանակում չեմ, որ այդպիսի վերլուծություն անեմ ու ասեմ՝ ճիշտ է, թե սխալ:

Ես խնդիրը տեսնում եմ կառավարման մեջ, ցանկացած հետամնաց կառուցվածքը վերցրեք, բայց եթե կարողանանք դա կառավարել, էլի հաղթանակ կունենաք»,-ընդգծեց Մովսես Հակոբյանը: