Հանրապետության տարածքում հունիսի 8-ին առանձին հատվածներում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 18-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +31 +33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +20 +23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +27 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +23,
Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +19 +23,
Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +24 +27,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +19 +22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +23 +26,
Արարատում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +31 +34,
Արմավիրում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +20 +23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +31 +34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի նախալեռներ գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31 +33։





























