Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2021 թվականին նախատեսել եւ փաստացի իրականացրել է 21 ծրագիր՝ 194 միջոցառումներով։ Այս մասին հունիսի 7-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով, ի սկզբանե նախատեսվել էր ԿԳՄՍՆ-ին պետբյուջեից հատկացնել 177 միլիարդ 649 միլիոն դրամ։ «Սակայն ֆինանսավորման ծավալները հետագայում վերանայվել են եւ կազմել են 178 միլիարդ 853,6 միլիոն դրամ։ Փաստացի ծախսվել է 174 միլիարդ 809 միլիոն դրամ։ Իրականացումը կազմել է 97,7 տոկոս»,- ասաց Խաչատրյանը։
Այսպիսով, ինչպես նշեց նախարարը, 2021 թվականին ծախսերը, 2020 թվականի համեմատ, ավելի են եղել 3 միլիարդ 909 միլիոն դրամով կամ 2,3 տոկոսով։





























