Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 9-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսել են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +28 +30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 +21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +20 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +26 +28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 +21,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +21,

Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +21 +24,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +17 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +24 +27,

Արարատում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +33,

Արմավիրում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +18 +21,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +24 +27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +28 +33։