Վերջերս այցելեցի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են կանայք եւ անչափահասներ։ Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Օմբուդսմենը խոստովանեց, որ ցնցված է տեսածից։ «Ես ցնցված էի խնդիրներից, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում։ Այնտեղ խախտված են հիգիենայի պահպանման բոլոր չափանիշները, ինչպես նաեւ որակյալ բժշկական ծառայություն ստանալու բանտարկյալների իրավունքը»,- դժգոհեց Գրիգորյանը։

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն ներկայացրել է համապատասխան առաջարկություններ։