CodeSignal ընկերությունը այս տարի ՏՏ և մեդիա ամենասպասված միջոցառումներից մեկի՝ BarCamp Yerevan-ի ոսկե հովանավորն է։ Հունիսի 18-19 կայանալիք միջոցառմանը ընկերության խոսնակները հանդես են գալու ոլորտային բարձրակարգ ներկայացումներով։

Ենթակառուցվածքների ինժեներ Արամ Դրամբյանը ներկայացնելու է “Live Interview Architecture on AWS” թեման, ծրագրային ապահովման ավագ ինժեներ/ տեխնիկական ղեկավար Ռուբեն Աշուղյանը ներկայացնելու է “Harry Potter and Remote Code Execution” հետաքրքիր անվանումով թեման, իսկ ինժեներական ղեկավար Ալբերտ Սահակյանը ներկայացնելու է “Building Advanced Online IDE” թեման։

BarCamp-ին ներկա է գտնվելու  նաև Սիլիկոնյան հովտից այս օրերին Հայաստան եկած CodeSignal ընկերության  համահիմնադիր և գլխավոր տնօրեն Տիգրան Սլոյանը, ով միջոցառման ընթացքում “Fireside chat” ֆորմատով զրույց է ունենալու մասնակիցների հետ։

Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 18-19-ին Ամերիկյան Համալսարանում, գրանցման համար կարող եք անցնել www.barcamp.am հղումով։