Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում փոխվարչապետը մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի նիստերին:





























