Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կաունասում ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի թիմի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: Արդեն 9-րդ րոպեին Արունաս Կլիմավիչիուսը բացեց հաշիվը: 59-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը հեռացվեց երկրորդ դեղին քարտի համար եւ Հայաստանի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով: Դրանից հետո դաշտի տերերը եւս երկու անգամ գրավեցին Հայաստանի հավաքականի նորեկ Կարեն Իսրայելյանի դարպասը: 74-րդ րոպեին Էդգարաս Չեսնաուսկիսը կրկնապատկեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Ռիչարդաս Բենիուսիսը երրորդ գնդակը խփեց: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:3 հաշվով: