Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 8-րդ տուրի գլխավոր պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց առաջատար Աքսել Ռոմբալդոնիին եւ 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 7 միավոր ունի նաեւ Քուշիկ Գիրին:
8-րդ տուրում հաղթանակ տարավ նաեւ Սամվել Տեր-Սահակյանը եւ երկու առաջատարաներին զիջում է միայն կես միավոր:



























