«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադաձել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ հայտարարություններին:
«Ինձ մեկը կարող է բացատրել՝ ինքնավնասումով (կտրել է դաստակի երակները) բանակից ազատվածն ինչպե՞ս կարող է ջոկատ ղեկավարել։ Այսօր ԱԺ-ում անմեղսունակության մրցույթ էր. առաջին պատվավոր հորիզոնականը վստահաբար ձկնավաճառ Նարեկինն է:
Հ.Գ. Իշխան Սաղաթելյանի հայրն, ի դեպ, 60 և ավել տարեկան է և չէր կարող զորահավաքի անգամ ենթակա լինել»,- նշել է Խամոյանը:
Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը այսօր ԱԺ-ում հյտարարել էր. «Այն մարդիկ, ովքեր այս պահին դրսում պայքարում են, չեն պայքարում Արցախի, ՀՀ-ի և հայ ժողովրդի համար, այլ պայքարում են իրենց ունեցվածքը պահելու համար։ Ինչ-որ «մալյոկ» հայտարարում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի իշխանություն, մենք ամեն օր շրջում ենք մարզերում, եկեք, տեսեք, որ այդ «մալյոկին» չեն հասցրել, որ ինքը լիդեր չի կարող լինել, որովհետև իրեն ժողովուրդը ուղղակի չի ընդունում։
Հայտարարում է, թե պատերազմի ժամանակ արել է այնքան, որ չեն արել ՔՊ-ի բոլոր անդամները, ուրեմն հայտարարեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 20-ին Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ ջոկատ, նրա անունը Վաչիկ Սաղաթելյան էր՝ Իշխան Սաղաթելյանի հայրը, ով խնդրում էր, թողնեմ տուն գնա, որովհետև հիվանդ է՝ ասելով, թե իր տղաները կգան ու կմասնակցեն, գնաց ու տղաներից ոչ ոք չեկավ ու չեմ կարծում, որ մեկ օր գնացել են»:




























