ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է գերեվարվածների խնդիրը բարձրաձայնած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողություններին՝ գրելով:
«Տաթև Սողոյանին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը»:
Իր հերթին Տաթեւ Սողոյանը գրառում է արել՝ նշելով. «Դուրս եմ եկել արդեն, լավ եմ: Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար:
Ես Բաղրամյան 26-ի դիմաց կանգնել էի գերիներին վերադարձնելու մասին պաստառով: Այն ինչ տեղի ունեցավ հետո չի տեղավորվում իրավական ու բարոյական ոչ մի տրամաբանություն մեջ»:





























