Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիներին աշխատել որպես տաքսու եւ հասարակական տրանսպորտի վարորդ, հաղորդում է «Интерфакс»-ը։
Այսպես, օրենքը վերաբերում է անձանց, որոնք մեղադրվում են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, առեւանգման, կողոպուտի, սեռական ոտնձգության, ինչպես նաեւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։
Նախաձեռնությունը վերաբերում է նաեւ ԵՏՄ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղըզստան) քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագրերին։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից։




























