Օգոստոսի 10-ին Վարշավայի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ մարդ:

Որոշ տվյալներով, վիրավորն ազգությամբ հայ է:

Ինչպես հայտնում է «Մայակ» ռադիոկայանը, միջադեպը տեղի է ունեցել «Սոլիդարնոստի» ծառուղում: Տուժածը հոսպիտալացվել է: Հանցագործի որոնման համար ուղղաթիռ են հատկացրել: Միջադեպի պատճառները պարզվում են: