Թուրքիայի Մերսին քաղաքում հոկտեմբերի 21-ի առավոտյան անհայտ անձինք այրել են Ադրբեջանի հետ եղբայրությունը խորհրդանշող մանկական այգին։ Այս մասին տեղեկացնում են Մերսինի լրատվամիջոցները։ Դեպքին արձագանքել է նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։

Հոկտեմբերի 21-ի առավոտյան ծագած հրդեհը հանգցնելու համար ժամանած հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակամիջոցում մարել կրակը։ Սակայն Ադրբեջանի հետ եղբայրության խորհրդանիշ հանդիսացող մանկական այգում եղած մանկական ատրակցիոնները հրդեհի հետեւանքով դարձել են անօգտագօրծելի։ Թուրքական ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել եւ փնտրում է հրդեհի համար մեղավոր անձին կամ անձանց:

Այս միջադեպը Մերսինում կապում են վերջին օրերին Ադրբեջանում բարձրացված հակաթուրքական հիստերիայի եւ թուրքական դրոշները հանելու հետ: