Հնդկաստանում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Այսօր, օգոստոսի 11-ին անցկացվող 9-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց հնդիկ Քուշիկ Գիրիշին եւ 8 միավորով միանձնյա առաջատարն է: Երկրորդ տեղը միանձնյա զբաղեցնում է Սամվել Տեր-Սահակյանը, որը սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Իվան Սալգադո Լոպեսին եւ Հովհաննիսյանին զիջում է կես միավոր:
Տեղադրություն



























