ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներն օգոստոսի 12-ին հանդիպելու են Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Ծրագրվում է, որ երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում կարծիքներ կփոխանակեն ժամանակակից միջազգային դրության ակտուալ խնդիրների, այդ թվում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված դրության վերաբերյալ: Բացի այդ, նրանք դիտարկելու են ՀԱՊԿ գործունեության մի շարք ոլորտներ, ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր»,-ասված է մամլո ծառայության հաղորդոգրութան մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ենթադրվում է, որ նախագահները հանձնարարականներ են տալու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ-ի հերթական նստաշրջանի կազմակերպման վերաբերյալ, որի անցկացումը նախատեսվում է մինչեւ տարվա վերջ Մոսկվայում, եւ հավանական է, որ հանձնարարականներ կտրվեն նաեւ կրկնակի հոբելյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի 20-ամյակի եւ ՀԱՊԿ-ի 10-ամյակի կապակցությամբ»,-ասված է Կրեմլի մամլո հաղորդագրության մեջ:
Հանդիպումը սկսվելու է Աստանայում, իսկ այնուհետեւ նախագահները տեղափախվելու են Բորովոյե եւ այնտեղ շարունակելու իրենց աշխատանքները:
ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
Հանդիպմանը մասնակցելու են բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի, ով հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը:




























