Հայաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների հոբելյանական գագաթաժողովին, որը կայանալու է սեպտեմբերին Դուշանբեում:
Ինչպես օգոստոսի 12-ին հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դավլաթալի Նազրիեւը, միայն Բելառուսի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի նախագահները դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը:
«Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների ժամանումը Դուշանբե արդեն հաստատվել է այդ երկրների համապատասխան կառույցների կողմից»,- ասել է նազրիեւը, հաղորդում «Ինտերֆաքսը»:
Գագաթաժողովը կայանալու է սեպտեմբերին: Գագաթաժողովի հստակ ժամկետը դեռ չի հաղորդվում:




























