Այսօր մենք գործ ունենք շատ ավելի պրոֆեսիոնալ հանցագործության հետ։ Այս մասին հունիսի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց գլխավոր դատախազի միակ թեկնածու, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ «սպիտակ օձիքի» հանցագործությունները Հայաստանում հասցվել են գրեթե իդեալական մակարդակի։ «Եվ այս տեսանկյունից Հայաստանում նախաքննությունը հետ է մնում»,-կարծում է թեկնածուն։