Թուրքիայի Տրապիզոնի նահանգում գտնվող պատմական Սումելա ուղղափառ վանքում 2-րդ անգամ է պատարագ մատուցվել։
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագին մասնակցել են հարյուրավոր քրիստոնյաներ, ովքեր ժամանել էին Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Թուրքիայի տարբեր նահանգներից։
Թուրքիայում Հունաց պատրիարք Դիմիտրիս Բարդուղիմիեոսն իր խոսքում նշել է, թե Սուրբ Մարիամը թե մահմեդականների, թե քրիստոնյաների համար հատուկ իմաստ ունի։
Պատարագի մասնակիցների մեծ մասը կրոնական միջոցառմանը հետեւել է վանքի մոտ դրված մեծ էկրանով։
Նշենք, որ 88 տարի անց՝ 2010-ին Սումելայում առաջին անգամ թույլատրվեց պատարագ մատուցել։




























