Northwest Airlines ընկերության A320 աէրոբուսի՝ հոկտեմբերի 21-ին Սան-Դիեգո-Մինեապոլիս չվերթն իրականացնող օդաչուները վայրէջքի օդանավակայանը բաց են թողել։ Ինչպես հայտնում է NEWSru.com-ը՝ հղում անելով Associated Press-ին, տեղական ժամանակով 19։00-ին օդաչուների հետ կապը կորել է։ Ինքնաթիռի անձնակազմի հետ կապ հաստատել հնարավոր է եղել միայն մեկուկես ժամ հետո, երբ նրանք ադեն անցած են եղել օդանավակայանը եւ գտնվել են նրանից 241կմ հեռավորության վրա։ Արդյունքում ինքնաթիռը պտույտ է գործել եւ, ի վերջո, հաջողությամբ վայրէջք կատարել Մինեապոլիսի օդանավակայանում։ Ինքնաթիռում գտնվող ոչ մեկը չի տուժել։
Թռիչքի ժամանակ սխալ թույլ տված օդաչուներին ժամանակավորապես արգելել են օդանավ վարել։
Թե ի՞նչն է օդաչուների սխալի պատճառը եղել, դեռեւս հայտնի չէ։ Անձնակազմի անդամների խոսքերով, նրանք թռել են օդանավակայանի վրայով, քանի որ տարված են եղել ավիաընկերությունում տիրող իրավիճակի մասին վիճաբանելով։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուների ցրվածության պատճառը, հնարավոր է, եղել է երկար թռիչքների եւ քնի պակասի հետեւանքով առաջացած հոգնածությունը։ Իրավիճակը կարող են պարզել անձնակազմի խցիկում տեղադրված ինքնագիրները, ինչպես նաեւ «սեւ արկղերը», որոնց գաղտնազերծումն արդեն ընթացքի մեջ է։
Հոգնածության հետեւանքով օդում տեղի ունեցած այս կամ այլ տեսակի պատահարներ ԱՄՆ-ում նախկինում էլ են եղել։ Այսպես, գործակալությունը հիշեցնում է, որ 2008թ. հունվարին, Հոնոլուլուից Հիլո (Հավայան կղզիներ) թռչող օդանավը օդանավակայանն անցել է եւ թռել եւս 18 րոպե՝ քնած օդաչուների պատճառով։ Օդաչուներին հաջողվել է արթնացնել եւ ինքնաթիռը ուշացումով վայրէջք է կատարել նշանակված վայրում։




























