«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի, այցելել է Մարի Իզմիրլյանի անվան հատուկ խնդիրներ ունեցող երեխաների մանկատուն եւ այնտեղից լուսանկարներ հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ չարն ու բարին անվերջ պայքարի մեջ են։ Լինելով մի կողմում` մենք մոռանում ենք հակառակ բեւեռի  մասին։ Երբեմն ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ինչու է Աստված ոմանց նկատմամբ այդքան անարդար, եւ, հակառակը, ոմանց համար հարթում է ճանապարհ։

Այցելելով մանկատուն բախվում ես դաժան իրականության հետ, եւ հոգումդ մի պահ լռություն է տիրում, որպեսզի սկսես հասկանալ  ինչ անել հետո»: