Լոռու մարզում, հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Արման Մ-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էմին Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։





























