Հուլիսի 8-ին, ժամը 04.30-ին, Տիտոգրադյան փողոցում գիշերային ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 28-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ Խաղաղ Դոնի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս անհայտ անձինք ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով վնասվածքներ, իսկ ինքը նրանցից մեկի մոտ նկատելով ատրճանակ՝ բահով խփել է նրան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ոստիկանության ՊԾ Երեւանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 04.45-ին նշված անձինք Խաղաղ Դոնի փողոցում ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը, իսկ 35-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:

Կատարվում է նախաքննություն: