Չինական Hengchi ընկերությունը սկսել է վաճառել էլեկտրական քրոսովերներ՝ «5» կարճ անվանմամբ։ Այս մասին տեղեկացրել է CarNewsChina-ն։ Մեքենայի արժեքը 179 հազար յուան է։
Hengchi 5-ի գլխավոր տարբերությունները մրցակիցներից անվճար պլանային տեխսպասարկումը եւ ցմահ գործարանային երաշխիքն են։ Վերջինը տարածվում է էլեկտրաքրոսովերի ամբողջ կոնտրուկցիայի վրա, ներառյալ կուտակչային մարտկոցը։
Hengchi 5 ունեցողներն անվճար կստանան լիցքակայան տան համար եւ ինտերնետի հինգ տարվա վճարված հասանելիություն։ Մեքենա ունեցողը կմիանա «Օգնություն ճանապարհներին» սերվիսին, որի օգնությամբ կկարողանա դիմել մասնագետներին՝ ճանապարհին առաջացած ցանկացած խնդրի հետ կապված։
Hengchi 5 էլեկտրաքրոսովերի երկարությունը 4 725 մետր է, լայնությունը՝ 1 925, բարձրությունը՝ 1 676 մետր։ Բոլոր տարբերակներում այն ունի մեկ էլեկտրաշարժիչ՝ 204 ձիաուժ հզորությամբ եւ լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոց՝ 72,8 կվտ/ժ տարողությամբ։ Լիցքի պաշարը կազմում է 602 կիլոմետր։





























