Հայաստանում հուլիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +37 +39 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +27 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +32 +35,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +25 +29,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +28,

Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +29 +34,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +26 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +35 +39,

Արարատում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +38 +40,

Արմավիրում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +38 +40,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +912, ցերեկը՝ +25 +28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +37 +39,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +33 +37։