Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը ուրբաթ օրը հայտարարել է, որ կարող է նվազեցնել մեքենաների գները, եթե գնաճը հանդարտվի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը եւ հիշեցնում, որ մեքենաների գները բարձրացել էին համաճարակն ու մատակարարման խնդիրները հաղթահարելու նպատակով:
«Եթե գնաճը հանդարտվի, մենք կարող ենք նվազեցնել մեքենաների գները», - գրել է Մասկը իր թվիթերյան միկրոբլոգում, որում 100 միլիոն հետեւորդ ունի:
Teslan վերջին ամիսներին բարձրացրել էր մեքենաների գները, ինչը պայմանավորված էր հումքի համար կարեւոր նյութերի գնաճով նաեւ:
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Մասկը վերջին շաբաթներին զգուշացրել է ռեցեսիայի ռիսկի մասին`նշելով, որ տնտեսության վերաբերյալ շատ վատ զգացողություն ունի:
Հիշեցնենք, որ հունիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում սպառողական զամբյուղի գնաճը կազմել է 9,1 տոկոս:





























