Ford-ը ներկայացրել է F-150-Raptor-ի ամենահզոր մոդիֆիկացիան՝ R նշումով, գրել է Мотор-ը։

Ինչպես եւ սպասվում էր, պիկապն ունի 5,2 լիտր ծավալով Mustang Shelby GT500 Predator-ի V8 շարժիչ, բայց «խեղդված» տարբերակով. 770 ձիաուժի փոխարեն այստեղ 710 է եւ 868 Нм պտտում ունի՝ րոպեում 4 250 պտույտ։ Շարժիչը ենթարկվել է լրամշակման, որպեսզի հարմարեցվի վատ ճանապարհներին եւ բարձրացվի արտադրողականությունը միջին արագություններում։

Վիզուալ տարբերությունները համեստ են. R տարբերակն ունի սեւ բամպերներ եւ անվադողային շրջանակներ, հատուկ մասեր ռադիատորի վանդակին՝ թափքի եւ բեռնային պլատֆորմի վրա։ Սրահում, որը զարդարված է կարբոնային դետալներով, Recaro նստատեղերն են՝ սեւ բնական կաշվից եւ ալկանտարից։

Ford F-150 Raptor R-ի գինը սկսվում է 109 145 դոլարից։