Ամերիկյան Rezvani ընկերությունը, որը հայտնի է իր «Տանկով» եւ 1318 ձիաուժ հզորությամբ «Հերկուլեսով», պատրաստվում է շուկա հանել նոր շրջանակային ամենագնաց՝ Vengeance անունով, հայտնում է Motor-ը:
Յոթ նստատեղով մեքենան կունենա ընկերության անկյունային դիզայնը, շքեղ սրահ, ինչպես նաեւ լուրջ արտաճանապարհային լուծումներ։ Մեքենայի պաշտոնական պրեմիերան կկայանա մոտ ժամանակներս։
Մեքենան կտանա նաեւ ռազմական մեքենայի ոճ, ինչպես նաեւ շքեղ ինտերիեր: Մեքենայի պրեմիերայի ստույգ օրը դեռեւս հայտնի չէ:





























