Վերին Լարսի անցակետում մեքենաների շղթան ձգվել է մի քանի կիլոմետր։

Վարորդներն ասում են, որ Վերին Լարսի անցակետում գրեթե մեկ օր պետք է հերթ պահել, հաղորդում է «Մոսկվա 24» հեռուստաալիքը։

Մոտակայքում չկան խանութներ եւ զուգարաններ։ Միաժամանակ, ականատեսները պատմում են, որ վարձավճարի դիմաց առանց հերթի բաց են թողնում մարդկանց։