Երեւանի բարձրահարկ շենքերում վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվում է միանգամից 163 հասցեներում։ Այս մասին քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Ընդ որում` 24 վերելակի վերաբերյալ ԱԻՆ-ն արդեն նախնական եզրակացությունը տվել է փոխարինման կամ վերանորոգման համար, եւս 20 հասցեներում ընդունման-հանձնման գործընթաց է տեղի ունենում։
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր խորհրդական Կամո Արեյանին հանձնարարեց քաղաքի մյուս հատվածներում փոխարինման ենթակա վերելակների գույքագրում իրականացնել։
«Նախատեսում ենք 2023 թվականի վերելակների փոխարինման ծրագրի շրջանակներում բոլոր մրցույթներն ավարտել, որպեսզի արդեն հաջորդ տարվանից սկսեն աշխատել»,-ասաց Սարգսյանը։
Նախնական տվյալներով` հաջորդ տարի կփոխարինվի 500 վերելակ, եւս 200-ի հարցը կախված է ֆինանսավորման ծավալից։





























