Հուլիսի 30-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 00.05-ից 07.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր մոտոցիկլը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 1-ին 53-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: